տուն Աշխարհ Իրանում աճել է կորոնավիրուսից մահացածների թիվը

Իրանում աճել է կորոնավիրուսից մահացածների թիվը

290
0
People wearing protective masks wait along the side of a street in the Iranian capital Tehran on February 24, 2020. - Iran's government vowed on February 24 to be transparent after being accused of covering up the deadliest coronavirus COVID-19 outbreak outside China as it dismissed claims the toll could be as high as 50. The authorities in the Islamic republic have come under mounting public pressure since it took days for them to admit to "accidentally" shooting down a Ukrainian airliner last month, killing 176 people. Iran has been scrambling to contain the outbreak since it announced the first two deaths in the holy city of Qom on February 19. (Photo by ATTA KENARE / AFP)

Իրանում կորոնավիրուսից մահացությունների թիվն ավելացել է` հասնելով 34-ի, վարակվածների ընդհանուր թիվը՝ 388-ի,- այսօր հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը։

Ինչպես տեղեկացնում է IRNA լրատվական գործակալությունը, Ջահանփուրը նշել է, որ մահացածների միջին տարիքը 60-ից բարձր է։

Երեկվա` փետրվարի 27-ի դրությամբ, Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը 26 էր,  վարակվածներինը` 245։

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իրանում ժամանակավորապես փակվել են դպրոցները, համալսարանները և այլ կրթօջախները, չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները։