տուն Քաղաքական Միջազգային Իրանն Օմանին տարեկան 10 միլիարդ խորանարդ գազ է մատակարարելու

Իրանն Օմանին տարեկան 10 միլիարդ խորանարդ գազ է մատակարարելու

49
0

hoparinyo

Իրանը Օմանի հետ տարեկան 10 միլիարդ խորանարդ գազ մատակարարելու համաձայնագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդում է AFP-ն։

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ համաձայնագիրը ստորագրվել է երկարատև բանակցություններից և բազմաթիվ հանդիպումներից հետո, իսկ պայմանագրի ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է 7 ամիս առաջ Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բեն Սայիդ ալ-Սայիդի՝ Թեհրան կատարած այցելության ժամանակ։

Համաձայնագիրը ենթադրում է, որ ցամաքային և ջրային բոլոր անհրաժեշտ գազային կառույցների շինարարական աշխատանքներն իրականացվելու են Օմանի հաշվին։ Այդ ծախսերը փակվելու են հետագայում Իրանից ստացած գազը ինչպես տեղական սպառողներին, այնպես էլ հարևան երկրներին վերավաճառելու միջոցով։