Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.
«Հայաստանի իշխանական շրջանակներից հաճախ կարելի է լսել, որ Հայաստանը պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-Իրան հակամարտության գործում:
Մի փոքր տեղեկանք, որի մասին իշխանություններն օբյեկտիվ պատճառով տեղյակ չեն: Իրանն ու ԱՄՆ-ն միշտ ունեցել են երկխոսելու ուղիղ խողովակ՝ ըստ անհրաժեշտության: Դա եղել է բացառիկ խողովակ և այլ խողովակներով շփումն ուղղակի արգելված է եղել:
Սակայն պատմությանը հայտնի է դեպք, երբ այդ խողովակը մի պահ Հայաստանով է անցել և դա ոչ այդքան վաղ անցյալում»: