տուն Աշխարհ Իրանը Ուկրաինային կփոխանցի Թեհրանում խոցված Boeing-ի «սև արկղերը»

Իրանը Ուկրաինային կփոխանցի Թեհրանում խոցված Boeing-ի «սև արկղերը»

212
0

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը և Անվտանգության ծառայությունը դիմել են Իրանին՝ PS752 չվերթի ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերի» փոխանցման խնդրանքով: Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է գլխավոր դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Գլխավոր դատախազի գրասենյակը նշել է, որ Ուկրաինան ձեռնարկում է բոլոր միջոցները՝ «սև արկղերի» պատշաճ վերծանումն ապահովելու համար:

«Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը և Անվտանգության ծառայությունը դիմել են Իրանի Իսլամական Հանրապետության պատկան մարմիններին՝ Թեհրան-Կիև չվերթով մեկնած և իրանական զինված ուժերի կողմից խոցված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737 ինքնաթիռի «սև արկղերի» փոխանցման հետ կապված իրավական օգնության հարցում հղելով»,- ասվում է հայտարարության մեջ:

Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ: