Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի հարցով «Ժնև — 2» խաղաղության կոնֆերանսին առանց որևէ նախապայմաններին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մեր կարծիքով` մասնակցությունը «Ժնև — 2»-ին կարևոր ներդրում է սիրիական հարցի կարգավորման գործում: Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ կմասնակցենք դրանց առանց որևէ նախապայմանի, եթե հրավերք ստանանք», — ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը:
Հիշեցնենք, որ այսօր Սիրաիյի ազատ բանակը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել «Ժնև — 2»-ին: