Իրանի կառավարությունը մշակել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման սեփական ծրագիրը։ Այս մասին ԻՌՆԱ գործակալությանն ասել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
Նրա խոսքերով՝ չհրապարակված փաստաթուղթը կազմված է լինելու չորս կետերից։ Դրանք քննակվելու են ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի պաշտոնական ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ Թեհրանում։ Բրահիմին նախօրեին պաշտոնական այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք։ Սպասվում է, որ Բրահիմին հանդիպելու է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի և նախագահ Հասան Ռուհանիի հետ։
Թեհրանում Իրանի ծրագիրը քննարկելուց հետո այն փոխանցվելու է ներսիրիական կարգավորմամբ հետաքրքված բոլոր կողմերին։