Իրանի և «Վեցյակի» միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը կարող է ստորագրվել հուլիսի 20-ին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Հաղորդում է Reuters գործակալությունը:
Մեկնաբանելով միջուկային ծրագրի բանակցությունների երկրորդ օրվա արդյունքները, որոնք տեղի են ունեցել միջնորդների մասնակցությամբ Վիենայում, Զարիֆը նշել է, որ մինչև «այս փուլը բանակցությունները լավ են ընթանում»:
Հիշեցնենք, որ անցած տարվա վերջում Իրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը, ինչի դիմաց «Վեցյակը» խոստացել է թուլացնել պատժամիջոցների ռեժիմը: