տուն Քաղաքական Միջազգային Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները հայտարարել են ռամական ոլորտում համագործակցության խորացման մասին

Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները հայտարարել են ռամական ոլորտում համագործակցության խորացման մասին

105
0

640x392_85299_210668

Ինչպես տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը, Չինաստանի հետ ռազմական համագործակցության հարցը քննարկելու համար այսօր այդ երկիր է ժամանել Իրանի պաշտոնական պատվիրակությունը պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանի գլխավորությամբ:

Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանի հետ հանդիպման ժամանակ կողմերը շեշտել են երկու երկրների միջև պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցության հարցի կարևորությունը: Քննարկվել են նաև մի շարք գլոբալ և տարածաշրջանային հարցեր:

Իրանի պաշտպանության նախարարը նշել է գլոբալ աշխարհում ուժեղ Չինաստանի կողմից խաղաղության և անվտանգության պաշտպանության հարցի կարևորությունը, իսկ Իրանն իր հերթին, երաշխավորում է Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի անվտանգությունը:  Նրա չինացի գործընկերը Իրանն անվանել է Չինաստանի ռազմավարական գործընկեր` նշելով, որ երկու երկրներներն էլ ունեն անվտանգության հարցերի ապահովման նմանատիպ մոտեցում: