ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնություն է տվել Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղի անցկացմանը։ Խաղի ժամկետը կորոշվի համապատասխան աշխատանքներն ավարտելուց հետո։ Այս մասին նախօրեին հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալի Քաֆաշիանը։ Այս մասին հաղորդում է Trend-ը՝ հղում կատարելով Afkarnews-ին։
Նրա խոսքերով՝ առաջարկվել է անցկացնել ընկերական չորս հանդիպում, որոնցից մեկն ԱՄՆ-ի հետ։ «Մենք նախատեսում ենք նախապատրաստական խաղեր անցկացնել նաև Հարավային Ամերիկայի և Եվրոպայի թիմերի հետ»,- ասել է ԻՖՖ նախագահը։