Իրանի ցամաքային զորքերը բերվել են բարձր պատրաստության Իրաքի հետ արևմտյան և հարավարևմտյան սահմանային գոտում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Արաստեն։ Հաղորդում է ISNA գործակալությունը։
Նրա խոսքերով՝ ներկայում ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդռեզա Փուրդեսթանը և նրա տեղակալները գտնվում են արևմտյան և հարավարևմտյան սահմանային շրջաններում։ Այս միջոցառումները նախաձեռնվել են Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից երկրի տարածքում ծավալվող նվաճողական գործողությունների պատճառով։