տուն Քաղաքական Միջազգային Իրանի նախկին նախագահը զգուշացնում է, որ երկրի ներսում Ռուհանիին փորձում են խանգարել

Իրանի նախկին նախագահը զգուշացնում է, որ երկրի ներսում Ռուհանիին փորձում են խանգարել

159
0

mohammad_khatami

Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին, ով ներկայացնում է բարեփոխիչների թևը, զգուշացրել է, որ երկրի ներսում գոյություն ունեն մի քանի խմբեր, որոնք փորձում են փչացնել գործող նախագահ Հասան Ռուհանիի և երկրի ղեկավար այաթոլա Ալի Խամենեիի հարաբերությունները:

«Այդ խմբերը ցանկանում են գժտեցնել կառավարությանն ու նախագահի կողմնակիցներին, որպեսզի հետագայում հայտարարեն, որ նոր կառավարությունն արդյունավետ չի գործում», — ասել է Խաթամին` հավելելով, որ այդ խմբերը ձևավորել են նախորդ ընտրություններում Ռուհանիին պարտված թեկնածուների աջակիցները:

Նրա խոսքերով` կարևոր է, որպեսզի Ռուհանին կատարի իր խոստումները, որոնք նա տվել է նախագահ ընտրվելու ժամանակ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here