Իրանի նախագահ Հասան Ռուհանին դիմել է օտարերկրյա ընկերություններին` կոչ անելով օգնել Իրանի առողջապահական ոլորտին: Ռուհանին այդ հայտարարությունն արել է Թեհրանում առողջապահական 19-րդ կոնֆերանսի ժամանակ:
«Շիճուկների ներմուծումը ներկայումս խնդիր է կառավարության համար»,- ասել է նա: Պետության ղեկավարի խոսքերով` Իրանի կառավարությունն արդեն ձեռնարկել է շտապ միջոցներ դեղամիջոցների պակասը լրացնելու համար: