Իրանը շահագրգռված է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում և ցանկանում է ամրապնդել դրանք: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ: Հաղորդում է IRNA գործակալությունը:
Զարիֆը նշել է, որ հարևան երկրի հետ հարաբերությունների բարելավումը Հոգևոր առաջնորդի, նախագահի և վարչապետի ցանկությունն է: Նախագահ Գյուլն, իր հերթին, շեշտել է, որ Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռուհանիի ընտրությունը թույլ է տվել նոր իմիջ ստեղծել երկրի համար, և նշել է, որ Թուրքիան գոհ է նման զարգացմամբ: Գյուլը հրավիրել է իրանցի իր գործընկերոջը պաշտոնական այցով ժամանել Թուրքիա` հավելելով, որ անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում` տնտեսական և քաղաքական: