Երեկ Իրանում տոնվել է այդ երկրում միշտ նշվող կանանց օրը։ Երկրի հոգևոր և աշխարհիկ իշխանություններն տարբեր տեսլականներ են ներկայացրել կանանց խնդիրների լուծման իրենց պատկերացումների համատեքստում։
Իրանի նախագահ Հասան Ռուհանին կոչ է արել տղամարդկանց և կանանց տրամադրել հավասար իրավունքներ։ Նրա խոսքերով՝ կանանց իրավունքների նկատմամբ ծայրահեղ ընկալումները կապ չունեն Իսլամի հետ։
Մինչդեռ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ սեռերի իրավահավասարությունն արևմտյան հայեցակարգ է, որը տեղ չունի Իրանում, իսկ կանայք պետք է զբաղվեն միայն ընտանեկան հոգսերով։
Երեկ Ալի Խամենեին այս օրվա կապակցությամբ ներում է շնորհել կին դատապարտյալներին։