տուն Քաղաքական Միջազգային Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին աջակցություն է հայտնել Ռուհանու նախաձեռնություններին

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին աջակցություն է հայտնել Ռուհանու նախաձեռնություններին

264
0

11

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կողմ է արտահայտվել ԱՄՆ հետ միջուկայի ծրագրի հարցով բանակցություններին: Աջակցություն հայտնելով նախագահ Հասան Ռուհանիի նախաձեռնություններին, այդուհանդերձ Խամենեին նրա որոշ քայլեր անտեղի համարեց: Խամենեին նաև ասել է, որ անհրաժեշտ է զգուշանալ Միացյալ Նահանգներից և չվստահել նրան, քանի որ ԱՄՆ-ը նախկինում էլ խախտել է շատ պայմանավորվածություններ:

«Մենք վատատեսորեն ենք տրամադրված ամերիկացիների նկատմամբ, մենք նրանց չենք վստահում: ԱՄՆ-ի կառավարությունը վստահելի չէ, չի կատարում խոստումները, իսկ նրա քաղաքականությունը տրամաբանական չէ:»

Ինչ վերաբերում է Ռուհանու որոշ քայլերի քննադատությանը, ապա հոգևոր առաջնորդը չի մանրամասնել, թե ինչ էր ցանկանում դրանով ասել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here