Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի կարողությունը կազմում է 95 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` ներկայացնելով սեփական վերլուծության արդյունքները:
Ըստ նույն աղբյուրի` հոգևոր առաջնորդի ակտիվները կառավարվում են Setad ընկերության կողմից, որը զանազան ընկերություններ ունի Իրանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` հեռահաղորդակցության, ֆինանսների, նավթի և բժշկության: Մոտ 52 միլիարդը անշարժ գույքի ակտիվներում են, իսկ 43 միլիարդը` իրանական ընկերություններում: Սա, ըստ Reuters-ի, 40 տոկոսով պակաս է, քան նախորդ տարի Իրանից արտահանված նավթի ողջ ծավալը` 67,4 մլդ դոլար:
Setad ընկերության բարգավաճման հիմքը իրանցիներից բռնագանձված գույքն է, ովքեր 1979 թվականի հեղափոխությունից հետո լքել են երկիրը, ինչպես նաև դատարանի որոշմամբ գույքից զրկված իրանցիների ունեցվածքը: