Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ մտադիր է բարեկամական հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր երկրների, նույնիսկ` ԱՄՆ-ի հետ, մենք թշնաբար չենք տրամադրված նրանց հանդեպ»,- ասել է այաթոլլան` միաժամանակ նշելով, որ իր երկիրը երբեք չի հրաժարվի միջուկային խաղաղ ծրագրից:
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդը կողմ էր արտահայտվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «Վեցյակի» բանակցություններին` միաժամանակ նշելով, որ լավատեսորեն չի տրամադրված դրա նկատմամբ: