տուն Քաղաքական Միջազգային Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը մոտ է. Ֆրանսիայի արտգործնախարար

Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը մոտ է. Ֆրանսիայի արտգործնախարար

151
0

o-LAURENT-FABIUS-facebook

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը այսօր հայտարարել է, որ Իրանի և «Վեցյակի» միջև համաձայնությունը շատ մոտ է, սակայն դեռ ձեռք չի բերվել: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

«Մենք Իրանի հետ համաձայնագրին մոտ ենք, սակայն դեռ ձեռք չենք բերել», — ասել է նախարարը` հերքելով այն տեղեկությունները, որ Ֆրանսիան խոչընդոտել է այդ համաձայնագրի ստորագրմանը: Ֆաբիուսն ասել է, որ«Ֆրանսիան ամենևին էլ մեկուսացման մեջ չէ, սակայն և չի հետևում ամբոխին: Ֆրանսիան անկախ երկիր է, որն աշխատում է խաղաղության կայացման ուղղությամբ»:

Ավելի վաղ արևմտյան աղբյուրները նշում էին, որ իսրայելական լոբբիի ակտիվացման արդյունքում Իսրայելը խոչընդոտել է համաձայնագրի ստորագրմանն` առաջ քաշելով խիստ պայմաններ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here