տուն Քաղաքական Միջազգային Իրանի հետ համաձայնագիրը կլինի, եթե Թեհրանը համոզի աշխարհին միջուկային ծրագրի խաղաղ բնույթի...

Իրանի հետ համաձայնագիրը կլինի, եթե Թեհրանը համոզի աշխարհին միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մեջ․ Ջոն Քերի

78
0

3EC4BB50-2330-4A0C-9171-C87658EFE34E_mw1024_n_s

ԱՄՆ-ն Իրանի հետ կստորագրի համագործակցության համապարփակ համաձայնագիր միայն այն ժամանակ, եթե երաշիքներ ունենա, որ իրանական կողմը չի ստեղծի ապագայում միջուկային զենք։ Այս մասին ասել է Ջոն Քերին՝ ամերիկա-իսրայելական հասարակական հարաբերությունների կոմիտեի ամենամյա նիստին հղված զեկույցում։

«Խոսք եմ տալիս, որ ԱՄՆ-ն համաձայնագիր կստորագրի միայն այն ժամանակ, եթե հստակ պատասխաններ տրվեն երեք կարևոր հարցերի։ Առաջինը՝ արդյոք այդ համաձայնագիրն ապահովագրում է, որ Իրանը չի կարողանա ստանալ միջուկային զենք։ Երկրորդ՝ կարող է արդյոք Թեհրանը համոզել աշխարհին, որ միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ։ Երրորդ՝ արդյոք ԱՄՆ-ը բավարար ժամանակ կունենա անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար, եթե Իրանն, այդուհանդերձ, փորձի ստեղծել միջուկային զենք», — ասել է Քերին։

Հիշեցնենք, որ Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել իրանական միջուկային ծրագրի բանակցություններում։ Իսկ Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկու օր առաջ կրկին հայտարարել է, որ Իրանը հրաժարվում է միջուկային զենք ունենալու գաղափարից։