տուն Քաղաքական Միջազգային Իրանի կրոնական կենտրոններն առաջիկայում կարող են բացվել․ Ռոուհանի

Իրանի կրոնական կենտրոններն առաջիկայում կարող են բացվել․ Ռոուհանի

272
0

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ երկրի կրոնական կենտրոնները կարող են բացվել առողջապահության արարողակարգերի համաձայն, որոնք սահմանվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հայտնում է Tasnim-ը։

Կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբում շաբաթօրյա հանդիպման ժամանակ ԻԻՀ առողջապահության նախարարությունը զեկուցել է վիրուսի դեմ պայքարի «համեմատաբար բավարար պայմանների» մասին։

Իրանի նախագահը բարձր է գնահատել երկրի բնակիչների կողմից անվտանգության բոլոր պահանջների պահպանումը եւ նշել է, որ կորոնավիրուսի բռնկման որոշակի կրճատում կարելի է արձանագրել, եթե քաղաքացիները շարունակեն պահպանել բոլոր պայմանավորվածությունները: