տուն Քաղաքական Միջազգային Իրանի խորհրդարանը հավանություն է տվել մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու որոշմանը

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու որոշմանը

281
0

BSC_3350

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու որոշմանը, սակայն երկրի կառավարությունը այդ նախագիծը համարում է անիրականանալի, հաղորդում է Mehr գործալալությունը: Նախաձեռնության հիմնական պատճառը դարձել է այսպես կոչված Մեծ Թեհրանի գերբնակեցվածությունը, որտեղ ապրում է մոտ 12 մլն մարդ, և օդի աղտոտվածությունը:

Գործակալության տվյալներով՝ մայրաքաղաքի տեղափոխման օգտին կողմ է քվեարկել 110 պատգամավոր, դեմ՝ 67: Սակայն գործադիր իշխանության ներկայացուցիչները կարծում են, որ դրանով խախտվել են սահմանադրության որոշ դրույթներ: Բացի այդ, նրանց կարծիքով, նախագիծը չափազանց թանկ է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագծի՝ հավանության արժանանալու դեպքում կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը երկու տարվա ընթացքում կուսումնասիրի նոր մայրաքաղաքի հարցը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here