տուն Քաղաքական Միջազգային Իրանի դատարանն արգելել է Instagram-ը

Իրանի դատարանն արգելել է Instagram-ը

116
0

10295756_872140406133388_1771071148203801867_n

Իրանի դատարանը որոշում է կայացրել երկրի տարածքում փակել աշխարհի խոշորագույն սոցցանցերից մեկը` Instagram-ը, որը թույլ է տալիս լուսանկարներ փոխանակել: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով` այդ որոշումը կայացվել է որոշ քաղաքացիների բողոքներից հետո, որոնք իբր նշել են, թե Instagram-ը խախտում է մասնավոր կյանքի իրավունքը: Այդ բողոքներից հետո Իրանի տեղեկատվության և կոմունիկացիոն տեխնոլոգիաների նախարարությունը համապատասխան հայց է ներկայացրել դատարան:

Իրանում արգելված է նաև Twitter-ն ու Facebook-ը: