Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Ժնևում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիին: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով իրանական կողմին:
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը մասնավորապես քննարկել են Սիրիայի հարցը, ինչպես նաև այս երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: