Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Շարիֆն այսօր Իսրայելի վարչապետ Բենամին Նեթանյահուին անվանել է խաբեբա: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Նա այդպիսի բնույթ ունի: Նա խաբեբա է: Վերջին 22 տարիներին Իսրայելը անընդհատ ասում էր, որ Իրանը կես տարուց միջուկային զենք կունենա: Եվ ի՞նչ… Նրանք խաբեբա են», — ասել է Շարիֆը:
Araratnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ Նեթանյահու նախօրեին ասել էր, որ Իսրայելը բացահայտելու է Իրանի գործողությունները՝ կապված ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և միջուկային ծրագրի վերաբերյալ: