Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին ապաքինվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել են առաջին փոխնախագահի գրասենյակից:
Նշվում է, որ ապաքինվելուց հետո Ջահանգիրին վերադառնում է իր աշխատանքային պարտականությունների լիակատար իրագործմանը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդություն էր ախտորոշվել մի շարք իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, այդ թվում՝ Ջահանգիրիի, զբոսաշրջության, մշակութայի ժառանգության հարցերով նախարար Ալի Ասղար Մունեսանի և առևտրի ու արդյունաբերության հարցերով նախարար Ռեզա Ռահմանիի: Բացի այդ, դրական արդյունք էր ցույց տվել 23 իրանցի պատգամավորների հետազոտությունը: Նրանցից երկուսը՝ պատգամավոր Ֆաթիմա Ռահբարը և Մեջլիսի գործող անդամ Մոհամմադ Ալի Ռամազանին, մահացել են կորոնավիրուսից:
Իրանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է փետրվարի 19-ին: Վերջին տվյալներով՝ երկրում վարակակիր է 13 938 մարդ, մահացել է 724-ը: