տուն Քաղաքական Միջազգային Իրանին պետք է զրկել բոլոր միջուկային տեխնոլոգիաներից. Նեթանյահու

Իրանին պետք է զրկել բոլոր միջուկային տեխնոլոգիաներից. Նեթանյահու

96
0

1364560

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պարտադիր է համարում զրկել Իրանին բոլոր այն միջուկային տեխնոլոգիաներից, որոնք հետագայում զենք դառնալու ներուժ ունեն։

«Ցավոք, աշխարհի գերտերություններն Իրանին հնարավորություն են տալիս ուրան հարստացնել։ Սակայն ես հույս ունեմ, որ նրանք չեն գնա այդ քայլին, քանի որ դա մեծ սխալ կլինի, որն Իրանին միջուկային տերություն դարձնելու հող է նախապատրաստում։

Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում միակ ճիշտ քայլը ատոմային զենք ստեղծելու լիարժեք արգելքն է», — Նեթանյահուի խոսքերն է մեջբերում Jerusalem Post-ը։