Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն չորս նախագիծ են համաձայնեցրել միջուկային Էներգետիկայի ոլորտում: Այդ մասին հայտնել Է IRNA պետական գործակալությունը՝ վկայակոչելով Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադիին՝ տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ավելի քան մեկ միլիոն եվրո (շուրջ 1,1 միլիոն դոլար) արժողությամբ այդ նախագծերը, որոնց ֆինանսավորումը կիրականացնի ՄԱԳԱՏԷ-ն, վերաբերում են տարբեր ոլորտների»,- հայտարարել Է Աբադին: Նա նշել Է, որ նախագծերն ընդգրկում են անվտանգության ապահովման, հետազոտական միջուկային ռեակտորների առաջմղման, միջուկային վառելիքի բնագավառում կադրային ներուժի հետ աշխատանքի, միջուկային թափոնների օգտահանման ոլորտները:
Մշտական ներկայացուցիչը նաեւ հավելել Է, որ Էներգետիկական կայանների եւ ուռուցքաբանական հիվանդությունների կանխման ոլորտում երկու նախագծեր ՄԱԳԱՏԷ-ի հետ արդեն ընթացքի մեջ են: Դրանք կշարունակվեն 2020 եւ 2021 թվականներին: