տուն Քաղաքական Միջազգային Իրանը Սոլեյմանիի սպանության հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Իրանը Սոլեյմանիի սպանության հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

245
0

Իրանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության շուրջ ստեղծված դրության հարցով: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Հիշեցնենք, որ Սուլեյմանին սպանվել էր Իրաքում ԱՄՆ իրականացրած գործողության հետևանքով:

«Արտաքին գործերի նախարարությունն արդեն քաղաքական, իրավաբանական և միջազգային միջոցներ է ձեռնարկում, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի մակարդակով»,- ասել է Մուսավին:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ին բողոք են արտահայտել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ իրանական նշանակետերին հարվածելու սպառնալիքների առնչությամբ: