տուն Քաղաքական Միջազգային Իրանը պատրաստ է ամեն գնով պաշտպանել Իրաքում իր սրբավայրերը. Հասան Ռուհանի

Իրանը պատրաստ է ամեն գնով պաշտպանել Իրաքում իր սրբավայրերը. Հասան Ռուհանի

77
0

8be91eb43e580a17570f6a7067004422

Իրանն ամեն հնարավորը կանի, որպեսզի պաշտպանի Իրաքի սրբավայրերը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին:

Նախկինում սուննի իսլամիստները բազմաթիվ հարձակումներ են իրականացրել շիական սրբավայրերի վրա: Ներկայում այդ վտանգն էլ ավելի է մեծացել, քանի որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման մասնակիցները վերջին օրերին գրավել են Իրաքի մի շարք շրջաններ, որտեղ կան շիայական սրբավայրեր:

«Ինչ վերաբերում է Իրաքում շիա իմամների գերեզմաններին՝ մենք զգուշացնում ենք մեծ տերություններին և նրանց սպասարկողներին, մարդասպաններին և ահաբեկիչներին, որ իրանցի մեծ ժողովուրդը ամեն ինչ կանի, որպեսզի պաշտպանի դրանք», — ասել է Ռուհանին` ելույթ ունենալով իրանա-իրաքյան սահմանից ոչ հեռու գտնվող Խորեմաբադ քաղաքում: