ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարում և ԻԼԻՊ-ի պարտության գործում ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի դերակատարությանը և նրան համարել է անկրկնելի հերոս Իրանում ու տարածաշրջանում:
Անդրադառնալով ԱՄՆ-ի քայլի դեմ ԻՀՊԿ-ի ծանր պատասխանին ու վրեժխնդրությանը՝ Թախտ Ռավանչին հավելել է. «Իրանը ձգտում է տարածաշրջանում կայունություն հստատել և պատերազմելու մտադրություն չունի»:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի ԱԽ նիստին մասնակցելու համար Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին մուտքի արտոնագիր չտրամադրելուն: Նա նշել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից ակնկալվում է առավել հստակ ու հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել միջազգային կանոնների ու համաձայնությունների խախտման այս քայլին հակադարձելու կապակցությամբ»:
Բարձր գնահատելով Արևմտյան Ասիայում կայունություն հաստատելու համար Իրանի կողմից տարվող ջանքերը՝ Գուտերեշը դրական է համարել Իրանի ներկայացրած «Հորմոզի խաղաղության նախաձեռնություն» նախագիծը:
Աղբյուրը՝ parstoday.com