ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թախտ Ռավանչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունն անհնար է գործող պատժամիջոցների պայմաններում՝ հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը:
Իրանցի պաշտոնյայի խոսքով, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է հակադրվել, բանակցություններն անիմաստ են: Բացի այդ, դիվանագետն ընդգծել է, որ աննախադեպ պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքի նորմերին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը կազմակերպության Անվտանգության խորհրդին նամակ է ուղարկել, որում նշվում է Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ Թեհրանի հետ առանց նախապայմանների երկխոսություն սկսելու վերաբերյալ: