տուն Քաղաքական Միջազգային Իրանը չի պատրաստվում դադարեցնել ուրանի հարստացումը

Իրանը չի պատրաստվում դադարեցնել ուրանի հարստացումը

153
0

Iran_Nuclear-520x285[1]

Իրանցի պաշտոնյաները հերթական անգամ հայտարարել են, որ Թեհրանը չի պատրաստվում դադարեցնել ուրանի հարստացումը, ինչպես դա պահանջում են միջազգային բանակցողները: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության` այդ հարցը քննարկվել է բանակցող իրանական պատվիրակության և Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպման ժամանակ: Նշվել է, որ Իրանը չի պատրաստվում փակել միջուկային օբյեկտները, այդ թվում` «Ֆորդոն» և Արկայում ուրանի հարստացման գործարանը:

Հիշեցնենք, որ Իրանի և «Վեցյակի» հաջորդ հանդիպումը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 20-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here