տուն Քաղաքական Միջազգային Իրանը ուսումնասիրում է դեպի ԱՄՆ թռիչքուղի բացելու հնարավորությունը

Իրանը ուսումնասիրում է դեպի ԱՄՆ թռիչքուղի բացելու հնարավորությունը

252
0
iran_airport_190313Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին հանձնարարել է ավիացիայի պատախանատու պաշտոնյաներին ուսումնասիրել Իրանից ԱՄՆ ուղիղ չվերթի հնարավորությունը։ Սա վերջին երեք տասնամյակների ընթացքում նման առաջին նախաձեռնությունն է,- հաղորդում է mehrnews պարբերականը:

Իրանի օտարերկրյա պետություններում բնակվող քաղաքացիների գործով Բարձրագույն խորհրդի ղեկավար Ակբար Տորկանի փոխանցմամբ հանձնարարված է հեշտացնել Իրանի քաղաքացիների տեղաշարժը աշխարհում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որը առաջինն էր վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել վերջապես լուծել Իրանի և արևմուտքի միջև ընթացող երկարամյա հակամարտությունը` կապված Իրանի միջուկային ծրագրերի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here