ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ունենալ։ PBS հեռուստաալիքի տեղեկությունը փոխանցում է 1in.am-ը:
Նրա խոսքերով՝ Իրանը «հստակ սրբազան պատգամ» ունի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեից, որն արգելում է միջուկային զենք ունենալ։
Թահթ-Ռավանչին նաև նշել է, որ երկրի պաշտպանական դոկտրինում նման զենքը տեղ չունի։
«Մենք միջուկային զենք ունենալու ցանկություն չունենք»,- ընդգծել է Թահթ-Ռավանչին։