Իրանը կես տարվա ընթացքում տիեզերք դուրս կբերի տեղական արտադրության 3 արբանյակ։ Այս մասին հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավարի տեղակալ Համիդ Ֆազելին։ Նա ասել է, որ Tadbir և Sharif Sat տեսակի արբանյակները տիեզերք դուրս կբերվեն մինչև այս տարվա վերջ։
Արբանյակները բարձր ճշտությամբ լուսանկարներ են անելու տիեզերքից։ Արբանյակները նախագծվել են Իրանի տեխնոլոգիայի և գիտության համալսարանի և Շարիֆ տեխնոլոգիական համալսարանի կողմից։