CNN հեռուստաալիքը երեկ ուշագրավ տեղեկություն է հայտնել ՄԱԿ-ում Իրանի նոր մշտական ներկայացուցիչ Համիդ Աբու Տալեբի վերաբերյալ։ Ըստ այդ աղբյուրի՝ Աբու Տալեբին անդամակցել է հեղափոխական ուսանողական այն կազմակերպությանը, որի անդամները 1979 թվականին գրավել են Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը։
«Պետքարտուղարությունը տեղյակ է այդ մասին և առայժմ մուտքի վիզա չի տրամադրում Աբու Տալեբիին», — ասել է CNN-ի աղբյուրը։
Ավելի վաղ, իրանական Fras գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ է նշանակելու Աբու Տալեբիին, ով այդ պաշտոնում կփոխարինի Մոհամադ Կազային։