տուն Քաղաքական Միջազգային Իրանը հերքում է պաղեստինցի գրոհայիններին Իսրայելի պնդումները

Իրանը հերքում է պաղեստինցի գրոհայիններին Իսրայելի պնդումները

89
0

728491

Իրանի իշխանությունները հերքել են Իսրայելի այն պնդումները, որով իրանական կողմը մեղադրվում է ծովային ճանապարհով Գազայի հատվածում գործող պաղեստինցի գրոհայիններին զենք մատակարարելու մեջ: Իրանի փոխարտգործնախարարի հայտարարության մեջ ասվում է, որ այդ մեղադրանքերն անհիմն են:

Տեղեկացնենք, որ երեկ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Կարմիր ծովում իսրայելցի սահմանապահները ձերբակալել են նավ, որի մեջ եղել են սիրիական արտադրության հրթիռներ, որոնք նախագծվել են Իրանում:  Իսրայելի իշխանությունները պնդում են, որ այս ամենի հետևում կանգնած են Իրանի հատուկ ծառայություները:

Գազայում գործող ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչները նույնպես հերքում են, որ դրանք նախատեսված էին իրենց համար: Նրանք պնդում են, որ սա իսրայելական կողմի հերթական բեմականացումն է, քանի որ առանց իսրայելական սահմանապահների ստուգման՝ պաղեստինները չեն կարող ստանալ որևէ ապրանք: