Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հետ։
Հեռախոսազրույցի ժամանակ Արաքչին նշել է, որ Թեհրանը հարգում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ընդ որում, նա հավաստիացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած գործողության, որը կարող է հակամարտություն հրահրել երկու հարեւան երկրների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ:
Արաքչին նաեւ հերքել է իրանական համարներով բեռնատարների՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» վառելիք, հումք եւ պարենամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությունը:
Իրանի փոխարտգործնախարարը նաև շնորհակալություն և երախտագիտություն է հայտնել ադրբեջանական կողմին կորոնավիրուսի դեմ պայքարի համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ չնայած պանդեմիայի շրջանում սահմանների փակմանը, երկու երկրների միջև իրականացվել են բեռնափոխադրումներ, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներ:
Նկատենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էր մի տեսահոլովակ, որտեղ երևում էին իրանական բենզատարներն ու բեռնատարները, որոնք, իբր, Արցախ են տանում վառելիք ու սննդամթերք։ Դա հասարակական լայն արձագանք է առաջացրել Ադրբեջանում։