Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերքել է այն տեղեկությունը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Կատարը, Իրաքն ու Թուրքիան համատեղ կպայքարեն Սիրիայում պատերազմին վերջ տալու համար։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
«Մինչև հիմա ես ոչինչ չեմ լսել նման բլոկի մասին»,- ասել է Զարիֆը՝ հավելելով, որ Իրանը հավատում է Սիրիայում ճգնաժամի կարգավորման միայն քաղաքական տարբերակին։ «Միայն Սիրիայի ժողովուրդը կարող է որոշել երկրի ապագան, և մենք համագործակցելու ենք բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են վերջ տալ այս ճգնաժամին և հումանիտար աղետին», — ասել է Զարիֆը։
Զարիֆն այս հայտարաությունն արել է Թեհրանում իր կատարցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ արաբական լրատվամիոջցները հաղորդել էին տարածաշրջանային նման բլոկի ստեղծման հնարավորության մասին, որի նպատակն է լինելու Սիրիայի ներքաղաքական կարգավորումը։