Իրանի իշխանությունները հերքել են, որ պատրաստվում են 195 մլն դոլարի զենք վաճառել Իրաքին, ինչի մասին տեղեկությունները հայտնվել էին նախօրեին։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
«Նման համաձայնագիր չի ստորագրվել, եթե իրաքյան կողմն առաջարկի նման բան, ապա մենք կքննարկենք այդ հարցը», — ասել է Բաղդադում Իրանի դեսպան Հասան Դանեֆարը։ Իրանը համարվում է իրաքյան կառավարության դաշնակիցը, որտեղ շատ են շիաները։
Տեղեկացնենք, որ Իրանի բնակչության մեծամասնությունը նույնպես իսլամի շիական ուղղության հետևորդ են։
Երեկ մամուլում հայտնված տեղեկություններից հետո պաշտոնական Վաշինգտոնը մտահոգություն էր հայտնել այս կապացությամբ։