տուն Քաղաքական Միջազգային Իրանը կրկին կապիկ է ուղարկել տիեզերք

Իրանը կրկին կապիկ է ուղարկել տիեզերք

315
0

32217_600

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ բարեհաջող տիեզերք է դուրս բերվել արբանյակ, որում կապիկ է եղել։ Սա երկրորդ դեպքն է, երբ իրանցի գիտնականները տիեզերք կապիկ են ուղարկում։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ֆարղամ անունով կապիկը տիեզերք է դուրս բերվել «Փաջոնեշ» հրթիռով, որի ժամանակ օգտագործվել է հեղուկ վառելիք։ Չի նշվում, թե երբ է դա տեղի ունեցել։

Առաջին անգամ Իրանը նման գործողություն կատարել էր 2013 թվականի հունվարին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here