տուն Լուրեր Իրանը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին ցուցաբերել զսպվածություն

Իրանը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին ցուցաբերել զսպվածություն

83
0

image_22

Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիյե Աֆհամին։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել որքան հնարավոր է շուտ անցկացնել բանակցություններ համաձայնության հասնելու համար։ Աֆհամը ափսոսանք է հայտնել վերջին բախումների ժամանակ զոհերի կապակցությամբ և կոչ արել կողմերին ցուցաբերել զսպվածություն։

Հիշեցնենք, որ վերջին 4 օրերի ընթացքում ադրբեջանական դիվերսիոն խմբերը ձեռնարկել են բազմաթիվ հարձակումներ, սակայն դրանք բոլորը հետ են մղվել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Ադրբեջանը տվել է 25-30 զոհ։ Հայակական կողմը, ցավոք, նույնպես ունի զոհեր։ Բախումների ժամանակ զոհվել է 5 զինվորական։