տուն Աշխարհ Իրական հերոսները նրանք են, ովքեր իրենց զոհաբերելով ծառայում են մյուսներին. Հռոմի պապ

Իրական հերոսները նրանք են, ովքեր իրենց զոհաբերելով ծառայում են մյուսներին. Հռոմի պապ

293
0

Աշխարհում առաջին անգամ Ծաղկազարդի Սուրբ պատարագը անցկացվել է փակ դռների հետևում: Էկրաններից այն կողմ Ֆրանցիսկոս Պապը հավատացյալներին հորդորել է քաջություն ցուցաբերել համաճարակի այս ողբերգական պայմաններում, փոխանցում է CNN-ը։

«Այս ողբերգությունը կոչ է, որչպեսզի լրջորեն վերաբերվենք կարևոր բաներին, և չկենտրոնանանք արժեք չունեցող բաների վրա. Բացահայտելու համար, որ կյանքն անարժեք է, եթե այն չենք օգտագործում մյուսներին ծառայելու համար»,- ասել է նա:

Պապը հավատացյալներին խրախուսել է օգնել նրանց, ովքեր կարիքի մեջ են և չկենտրոնանալ չունեցածի վրա, այլ մտածել, թե ինչ բարիք կարող են գործել: