տուն Քաղաքական Հայաստան Իրականում քանի զոհ ենք ունեցել ապրիլի 2-ից մինչ 5-ը. Լևոն Մնացականյան

Իրականում քանի զոհ ենք ունեցել ապրիլի 2-ից մինչ 5-ը. Լևոն Մնացականյան

378
0

Ավարտվեց չորս ժամ տևած ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը:

Հիշեցնենք, որ այսօր նիստին մասնակցում էր ՊԲ նախկին նախարար Լևոն Մնացականյանը:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ նիստն անցել է դրական մթնոլորտում: «Հանձնաժողովը ստացել է սպառիչ պատասխաններ: Անկեղծ զրույց Էր»:

Լևոն Մնացականյանն էլ ասաց. «Ցանկացած հարց ստացել է պատասխան։ Անմիջական զրույց էր: Պաշտպանական բանակը կատարել է իր առջև դրված խնդիրները: Հարցեր կան, որ պետք է ճշտվեն: Հանձնաժողովն իր եզրակացության մեջ ամեն բան կասի»:

«Հարյուրից ավելի զոհ չի եղել, ապրիլի 2-5-ը եղել է 75-ը, որոնցից 35-ը ժամկետային զինծառայողներ են»,- ասաց Լևոն Մնացականյանը:

Հայկ Մագոյան