տուն Լուրեր Իրականացվել է պետական մակարդակով գաղտնի օպերացիա. Լեւոն Զուրաբյանը գազի սակագնի եւ պարտքի...

Իրականացվել է պետական մակարդակով գաղտնի օպերացիա. Լեւոն Զուրաբյանը գազի սակագնի եւ պարտքի մասին

108
0

levon-zurabyan-21

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած լսումներին ˋ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագների մասին, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով եւ նշեց, որ կառավարությունը գաղտնի օպերացիա է իրականացրել եւ թաքցրել բնակչույթունից գազի պարտքի մասին:

«Դուք ասացիք, որ ամենակարեւորը ձեր վարած բանակցությունների արդունքն է: Նախ առաջինը` 30 տոկոսով սպառողի համար թանկացել է գազի գինը, մենք կորցրել են ՀայՌուսգազարդում պետական 20 տոկոս մասնաբաժինը: Կոպտորեն խախտվել է Սահմանադրությունը, շրջանցվել է Ազգային Ժողովը եւ կատարավել է լրջագույն հանցագորոծություն, որը վնասում է եւ կառավարությանը, եւ պետությանը»,-ասաց Զուրաբյանը:

Նրա խոսքով ˋ 2012-2013 թթ-ին  բնակչությունը ապատեղեկացվեց, նրանից թաքցվեցին իրական խնդիրները գազի գնի հետ կապված, ինչը, բանականաբար, ազդեց ընտրությունների արդյունքների վրա:

«2012-ի հոկոտեմբերին ես հրապարակեցի, որ գաղտնի որոշում է ընդունել կառավարությունը 20 տոկոս բաժնեմասը 65 միլիարդ դրամով վաճառելու համար , դուք հերքեցիք այդ ժամանակ: Այսիքն եղել է գաղտնի որոշում ժողովրդից»,-ասաց Զուրաբյանը:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի եւ հանրապետական կուսակցության քարոզչության ապահովման համար պետական մակարդակով գաղտնի օեպարացիա է իրականացվել, որի համար այս կառավարությունը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here