ℹ️Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի հանձնարարականով «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ՝ նախարարության ենթակա շրջանային բուժհաստատությունների տարածքներում:Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:
▶️Նմանատիպ ախտահանիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: