Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Անոնցը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանել է լրատվամիջոցների հարցերին:
Ասուլիսի թեման արտերկրում ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրները և կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցությունն էր:
Araratnews.am լրատվականի հարցին, թե կան արդյոք պաշտոնական թվեր՝ արտերկրում ապրող մեր հայրենակիցներից քանիսն են վարակված կորոնավիրուսով, և եթե այդպիսիք կան, ի՞նչ միջոցառումներ են ձեռք առնվում նրանց աջակցություն ցուցաբերելու համար, արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ասաց. «Պաշտոնական տվյալներով՝ միայն Իտալիայում մեկ կորոնավիրուսով վարակված հայ կա, որի հետ մենք մշտական կապի մեջ ենք»:
Ձեռնարկվող միցոցառումների մասով Ավետ Ադոնցը հանգամանալից ներկայացրեց, որ հյուպատոսարանների միջոցով փորձում են մշտական կապի մեջ լինել մեր հայրենակիցների հետ, մշտապես աջակցել և օգտակար լինել նրանց:
Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցերի հարցերին պատասխանել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Հայկ Մագոյան