տուն Քաղաքական Միջազգային Իտալիան և Եվրոպան խուսափեցին հերթական ճգնաժամից. Կառավարությունը ստացավ վստահության քվե

Իտալիան և Եվրոպան խուսափեցին հերթական ճգնաժամից. Կառավարությունը ստացավ վստահության քվե

195
0

11111111111111111

Իտալիայի սենատն այսօր վստահության քվե է տվել երկրի գործող կառավարությանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ճգնաժամն առաջացել էր այն բանից հետո, երբ Սիլվիո Բերլուսկոնին, ում սպառնում էին զրկել Սենատի անդամությունից տարբեր քրեական գործերի պատճառով, կոալիցիոն կառավարությունից դուրս բերեց «Ազատության ժողովուրդ» կուսակցության անդամներին:

Սակայն այսօր Բերլուսկոնին ինքը հրաժարվեց կառավարությանն անվստահություն հայտնելու գաղափարից, ինչի մասին անձամբ հայտարարեց: Բանն այն է, որ Բերլուսկոնիի կուսակիցները սպառնացել էին իրենց ղեկավարին, որ դեմ կգնան նրան և կառավարությանը վստահության հայտնելիս կողմ կքվեարկեն: Կուսակցական ճգնաժամից խուսափելու համար Բերլուսկոնին այլ որոշում ընդունեց:

Եվրոպացիները մտահոգություն ունեին, որ եթե Իտալիայում նշանակվեն արտահերթ ընտրություններ, ապա անկայունությունը եվրագոտու երրորդ տնտեսությունում լուրջ խնդիրներ կստեղծի եվրոյի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here