Իտալիան Եվրամիության երկրների հետ սահմանները կվերաբացի հունիսի 3-ից՝ առանց պարտադիր կարանտինային ռեժիմի կիրառման. գրում է CNN-ը:
Իտալիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրամիության զբոսաշրջիկների համար կարանտինային ռեժիմն անհրաժեշտ չի լինի: Կոնտեն տեղեկացրել է, որ Իտալիա մուտք գործելու դեպքում պահանջվում է դիմակ կրել ու պահպանել սոցիալական հեռավորությունը:
Իտալիայի կառավարության որոշումը նպատակ ունի վերակենդանացնել երկրի տնտեսությունը: Այս մասին հայտարարել է եվրոպական երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում ելույթի ժամանակ:
Իտալիան կողմ է Եվրամիության բոլոր անդամ երկրների սահմանները միասին վերաբացելու քաղաքականությանը: Մեծ Բրիտանիան, որը ԵՄ կազմից դուրս է եկել, նույնպես կմիանա գործընթացին: