Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան շարունակում են զգալի մարդկային կորուստներ ունենալ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Անցած մեկ օրում այս 4 երկրներում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշները, գրում է The Guardian-ի տեղեկությունը փոխանցում է Armtimes.com-ը:
Իտալիայում, որն ամենաողբերգական ցուցանիշներն ունի Եվրոպայում, անցած մեկ օրում կորոնավիրուսի զոհ է դարձել 837 մարդ:
24 ժամում Մեծ Բրիտանիայում մահացության մակարդակն աճել է 27%-ով. երկրում մեկ օրում վարակից մահացել է 381 մարդ, Իսպանիայում, որն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսային վարակի մահերի ցուցանիշներով, 1 գիշերում մահացել է 849 մարդ, իսկ Ֆրանսիայում՝ 499:
Վարակակիրների քանակով աշխարհում առաջատարն է շարունակում մնալ ԱՄՆ-ը՝ ունենալով արդեն 189,510 հաստատված դեպք: ԱՄՆ-ին հաջորդում է Իտալիան (105,792), Իսպանիան (95,923), Չինաստանը (82,294), Գերմանիան (71,808), Ֆրանսիան (52,836), Իրանը (44,605), Մեծ Բրիտանիան (25,481), Շվեյցարիան (16,605) եւ Թուրքիան (13,531):